ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.11.2015 14:16
Պարզաբանում
«Նոր Հայաստան» ճակատը հայտարարություն է տարածել, թե ոստիկանության ծառայողներն այցելել են իրենց ակտիվիստներից մեկի ծնողների բնակարան՝ դրանից հետևություն անելով, թե ուժային մարմինները գաղտնալսում ու հետևում են ակտիվ ընդդիմադիր քաղաքացիներին:
Հայտնում ենք, որ հիշյալ այցը որևէ առնչություն չունի քաղաքացու համոզմունքների և գործունեության հետ. Արմեն Միքայելյանի ծնողների բնակարան ոստիկանության ծառայողներն այցելել են մի քրեական գործի կապակցությամբ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում: Ոստիկանությունն ամեն օր է իրականացնում նման գործողողություններ, ինչի իրավունքն ու պարտականությունը նրանց վերապահված է օրենքով:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անփաստարկ մեղադրանքներից և անհիմն ենթադրություններով իրավիճակն արհեստականորեն բարդացնելու փորձերից: