ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.08.2018 14:58
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին հայ ոստիկանները հայտնաբերեցին

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 28-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 16.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Երվանդ Հ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթերի և կնիքների գողությունը) մեղադրանքով: