ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.10.2019 14:42
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արշակունյաց պողոտայում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների, ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի, մաքսատան հաշվառման խմբի ծառայողների և Շենգավիթի բաժնի վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 12-ին, ժամը 17.30-ին Երևանի Արշակունյաց պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Բագրատ Բ.-ն, որը հոկտեմբերի 1-ից ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի ՆԳՎ Պրեդգորնի շրջանի ՆԳԲ-ի կողմից: