ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2019 11:20
ՌԴ իրավապահաների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 4-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է ներկայացել 28-ամյա Հովհաննես Խ.-ն, որը 2015թ. ապրիլի 21-ից հետախուզվում է ՌԴ Սամարայի մարզի ՔՊԻՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտը) մեղադրանքով: