ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.11.2018 11:43
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին հայ ոստիկանները հայտնաբերեցին Երևանում

«Զինանոց-2018» համալիր-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 2-ին, ժամը 13.00-ին, ոստիկանույան Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Եղբայրության փողոցի թիվ 9 հասցեից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Տիգրան Խ.-ին, որը սեպտեմբերի 1-ից ՌԴ ՆԳՆ Կուրսկի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի (կաշառք տալը) մեղադրանքով: