ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.05.2019 18:09
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վայք քաղաքում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 27-ին, ժամը 22.30-ին, Վայք քաղաքի Երիտասարդական փողոցից հայտնաբերվել և ոստիկանության Վայքի բաժին բերման է ենթարկվել 26-ամյա Համլետ Ա.-ն, որը 2019թ. մարտի 12-ից հետախուզվում էր ՌԴ Ադիգեայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 157 հոդվածի (երեխային կամ անգործունակ ծնողներին պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով: