ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2015 10:20
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Աշոտ Գ.-ն, ով 2013 թ. հոկտեմբերի 25-ից ՌԴ Չելյաբինսկի մարզի ԱԱԾ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 322 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Պետական սահմանն ապօրինի հատելը):
Խափանման միջոցը՝ կալանք:
Աշոտ Գ.-ն տեղափոխվել է Երևան քաղաքի ՁՊՎ: