ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.08.2018 16:05
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով
«Կանեփ-կակաչ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 27-ին, ժամը 11.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Էրիկ Օ.-ն, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 4-րդ մասի Բ կետի և 134 հոդվածի 3-րդ մասի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) մեղադրանքով: