ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.03.2019 09:37
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության համար
Մարտի 27-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Էրեբունու քրեական հետախույզների և ՃՈ Երևանի հաշվառման-քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Գաջեգործների փողոցից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Սուրեն Խ.-ն, որը մարտի 4-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ռոստով քաղաքի 1-ին ոստիկանության բաժնի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով: