ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.06.2019 11:36
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողները ներկայացան ոստիկանություն

Հունիսի 24-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների ու անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 43-ամյա Գուրգեն Ա.-ն, որը հունիսի 6-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՆԳՎ Կրասնոգորսկ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 213 հոդվածի (խուլիգանությունը) մեղադրանքով:
***
Ոստիկանությանն Ախուրյանի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 24-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է ներկայացել 29-ամյա Համլետ Մ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը) մեղադրանքով: