ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.11.2018 16:11
ՌԴ իրավապահների կողմից երկու հետախուզվողները հայտնաբերվեցին Բագրատաշենում

«Զինանոց-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում նոյեմբերի 19-ին, ժամը 09.00-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Գեորգի Ց.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 23-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի հատկանիշներով:
***
«Զինանոց-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում նոյեմբերի 19-ին, ժամը 22.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Ավետիք Գ.-ն, որը հոկտեմբերի 9-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդարի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 1-ին մասի հատկանիշներով: