ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.11.2019 12:33
Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 18-ին, ժամը 21.05-ին, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Տիգրան Խ.-ն, որը հոկտեմբերի 24-ից ՌԴ Վորոնեժի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: