ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.12.2018 11:04
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է Արմավիրի ոստիկաններին

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 17-ին, ժամը 10.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը 11.10.2018թ. ՌԴ Լաբիտնանգի քաղաքի դատարանի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):