ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2018 10:55
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գորիսում

Նոյեմբերի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 20-ից ՌԴ ՆԳՆ ՏՆԳՎ Մոսկվա-Կուրսկի ՆԳ բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ մասի և 158 հոդվածի 2-րդ մասի «Գ» կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1977 թ. ծնված Հայկ Դ.-ն հայտնաբերվել է Գորիս քաղաքի Սալ-Քար թաղամասում և բերվել բաժին: