ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.11.2018 14:48
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Էրեբունու անձնագրային բաժանմունքում
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Էրեբունու անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Էդվարդ Հ.-ն, որը հոկտեմբերի 24-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդար քաղաքի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (ծանր մարմնական վնասվածք հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: