ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.05.2018 13:47
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման ենթարկվեց Արտենիից

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 28-ին, ժամը 13.30-ին, Արտենի գյուղից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Քյարամ Ս.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 25-ից ՌԴ «Մոսկվա-Կուրսկոյե» գծային ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին (անձնական ունեցվածքի գողություն) և 30 հոդվածի 3-րդ (գողության փորձ) մասերի մեղադրանքով: