ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.01.2019 10:39
Հետախուզվողը ՌԴ-ից կամավոր ժամանեց Հայաստան
Հունվարի 31-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային և ոստիկանության Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ աշխատանքների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել 23-ամյա Վահագն Ս.-ն, որը 2017 թ. մարտի 24-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքներով: