ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.08.2019 12:52
Հետախուզվողը ՌԴ-ից տեղափոխվեց Հայաստան
Օգոստոսի 10-ին, ժամը 13.45-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության օպերատիվ խմբի կողմից Սարանսկ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 41-ամյա Ալեն Հ.-ն, որը 2015թ. հուլիսի 29-ից ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասի և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) մեղադրանքով: