ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2016 10:42
Ծեծկռտուք, վնասվածքներ և ողբերգական հանգուցալուծում
Մարտի 13-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի ոլորաններում ծեծկռտուք է:
Նույն օրը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ թիվ 47 դպրոցի մոտից իրենց մոտ են տեղափոխվել 1999 թ. ծնված Արմեն Բաղդասարյանը՝ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Սերգեյ Օ.-ն՝ «որովայնի առաջնային պատի գոտկային և նստային շրջանների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Ռոբերտ Կ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Սամվել Գ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Լևոն Բ.-ն՝ «գոտկասրբանային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Ժորա Ա.-ն՝ «ձախ ազդրի միջին երրորդի վնասվածք» ախտորոշմամբ:
Նույն օրը, ժամը 22.10-ին, Արմեն Բաղդասարյանը հիվանդանում մահացել է:
Կատարվում է քննություն: