ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.01.2016 15:09
Պահակի տնակը այրվել է: Ներսում գտնվող կինը ստացած այրվածքներից մահացել է
Հունվարի 28-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մասիսի փողոցում գտնվող արտադրամասի պահակի տնակը գիշերն այրվել է:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մասիսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող, նախկին կաշվի արտադրամասում գտնվող պահակակետում, ինչի հետևանքով ներսում գտնվող, 1943 թ. ծնված Գալինա Լևոնովան ստացած այրվածքներից մահացել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: