ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.04.2016 10:20
Ոսկու հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով: Նշանակվել է փորձաքննություն
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները, ոսկու հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 17-րդ կ/մ-ից բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արթուր Ղ.-ին և 1986 թ. ծնված Հովհաննես Բ.-ին` վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:
Բաժնի հատուկ պահպանվող տարածքում Հովհաննես Բ.-ն ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել է պոլիէթիլենային պարկ` 6.3 կգ ոսկու հանքանյութի նմանվող զանգվածով:
Արթուր Ղ.-ն հայտնել է, որ զանգվածը պատկանում է իրեն, հավաքել է Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցին հարակից տարածքի խճաքարերի միջից` իր ակվարիումի մեջ լցնելու նպատակով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: