ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.03.2016 14:42
Փախուստ, հետապնդում, հայտնաբերում
Մարտի 30-ին, ժամը 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1991 թ. ծնված Վահե Թ.-ն և հայտնել, որ իրենք հետապնդում են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով գողություն կատարած անձանց, որոնք Արտաշատի տարածքում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Ոսկետափ գյուղում անհայտ անձինք փորձել են գողություն կատարել 1991 թ. ծնված Վալերիկ Հ.-ին պատկանող անասնագոմից, սակայն բակում հանդիպելով Վալերիկ Հ.-ի եղբորը` 1992 թ. ծնված Հայրապետ Հ.-ին, ոչինչ չգողանալով՝ նշված ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Նույն օրը ոստիկանության ծառայողները պարզել են, որ 1990 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն և 1990 թ. ծնված Արթուր Խ.-ն մարտի 19-ի ժամը 23-ից մինչև մարտի 20-ի ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում Վալերիկ Հ.-ի անասնագոմից գողացել են 4 գառ` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նույն օրը, ժամը 02.15-ին, ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողները փախուստի դիմած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել են Արարատի մարզի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում և տեղափոխել Արարատի բաժնի հատուկ պահպանվող հրապարակ:
Ժամը 05.45-ին ոստիկանության ծառայողները Արարատի մարզի Մխչյան գյուղի միջհամայնքային ճանապարհից Արարատի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին, 1990 թ. ծնված Արթուր Խ.-ին, 1991 թ. ծնված Արսեն Կ.-ին և 1999 թ. ծնված Ն. Հ.-ին, ովքեր խոստովանել են կատարածը:
Կատարվում է քննություն: