ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.04.2019 13:19
Բերման ենթարկվեցին Ջրվեժից. կասկածանքը՝ գողություն
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Կոտայքի մարզային վարչության, Նոր Նորքի բաժնի և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Ջրվեժ գյուղի մի տնից գողություն կատարելու կասկածանքով, ապրիլի 3-ին, ժամը 14.40-ին, նշված տնից Կոտայքի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արայիկ Բ.-ին՝ իր վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայով, և 1990 թ. ծնված Էրիկ Մ.-ին:
Նույն օրը, ժամը 23.45-ին, տուժողից ընդունվել է հաղորդում, որ ապրիլի 2-ի ժամը 14.00-ից ապրիլի 3-ի ժամը 20.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված գործիքով ննջասենյակի եվրոպատուհանը բացելով, մտել են ներս, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Արայիկ Բ.-ն և Էրիկ Մ.-ն ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:
***
Մարտի 19-ի երեկոյան ոստիկանության Կոտայքի բաժնում Առինջ գյուղի մի բնակչից ահազանգ էր ստացվել, որ իր տնից գողություն է կատարվել:
Հարմարեցված գործիքով բացել էին պատշգամբի դուռը, տնից գողացել դյուրակիր համակարգիչ ու ոսկյա իրեր:
Ձեռնարկված համալիր որոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ նշված գողությունը կատարել է Արայիկ Բ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: