ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.08.2014 12:20
Գործարանից գողացած թանկարժեք դետալները ջրի գնով հանձնել էր գունավոր մետաղների ընդունման կետ
Օգոստոսի 19-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ պահածոյի արտադրամասից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 7-ից 19-ը ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով` Աբովյան քաղաքի Արզնի խճուղու թիվ 1/18/15 հասցեում գտնվող ընկերությունից գողացել են 2 վակումային պոմպի շարժիչների պղնձե դետալներ` չուգունե պատյաններով, և ջրի պոմպ` պատճառելով 1.500.000 դրամի նյութական վնաս:
Օգոստոսի 22-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ժորա Հ.-ին, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ մոտ 4 ամիս առաջ, պատուհանի փեղկը բացելով, մտել է հիշյալ ընկերության արտադրամաս, որտեղից էլ քանդելով գողացել է 2 վակումային պոմպի շարժիչների պղնձյա դետալներ և ջրի պոմպ, ինչը 80.000 դրամով իրացրել է Աբովյան քաղաքի տարածքում գործող գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում:
Նախաքննությունը շարունակվում է: