ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.02.2015 17:56
Ջրատարում հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է
Փետրվարի 9-ին, ժամը 10.40-ին, Արարատ գյուղի մի բնակչից ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Կախանով» ջրատարը մաքրելիս փոսերից մեկում արկեր է նկատել:
Մեկնած սակրավորական ջոկերի և ոստիկանության ծառայողների կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ նշված վայրից հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1.280 փամփուշտ, հակատանկային ական, «Ֆ-1» տիպի 4 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 11 փամփշտակալ, «ԱԳՍ» տիպի 30 կրակոց, նռնականետի 6 բացվող թևիկ, փամփուշտների ժապավեն, որոնք եղել են կոռոզիայի ենթարկված վիճակում:
Հայտնաբերված զինամթերքի տեղափոխումը դեպքի վայրից ՊՆ համապատասխան մասնագետի հայտարարության համաձայն` վտանգ է ներկայացրել, քանի որ խոնավության, ջերմաստիճանի փոփոխության հետևանքով կարող էին պայթյուն առաջացնել, ուստի զինամթերքը տեղում ոչնչացվել է:
Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: