ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.03.2019 17:27
Ջրաշենում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց
Մարտի 25-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում Ջրաշենի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ ժամը 12.30-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, իր տնից գողացել են 3 բջջային հեռախոս և փող:
Մարտի 26-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Էդգար Թ.-ին և 1991 թ. ծնված Վիրաբ Գ.-ին, որոնք տվել են խոստովանական բացատրություն:
Վիրաբ Գ.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: