ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.04.2019 12:20
Ջրամբարում կատարված գողությունը բացահայտվեց
Ապրիլի 1-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Ապարանի բաժին Ջրամբար գյուղի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.30-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, մտել են իր բնակարան և հյուրասենյակից գողացել «Հուավեյ» տեսակի նոթբուք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումերի շնորհիվ նույն օրը, ժամը 21.30-ին, Ջրամբար գյուղից ոստիկանություն բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Սվետլանա Ա.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ ժամը 15.00-ի սահմաններում, օգտվելով տանտիրուհու տանը չլինելու հանգամանքից՝ մտել է բնակարան և հյուրասենյակից գողացել է նոթբուքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: