ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.05.2014 12:14
Ջրամբարի մոտ քարով հարվածել են գլխին
Մայիսի 5-ին, ժամը 04.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ, ձախ այտային շրջանի կարմրածություն» ախտորոշմամբ Երևանի Սարի-Թաղից բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Արտյոմ Ա.-ն, որը հայտարարել է, որ նշված տարածքում հարվածել են գլխին:
Մեկնած օպերատիվ խմբին Արտյոմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 10-րդ շարքի ջրամբարի մոտ ոմն Աշոտ քարով հարվածներ է հասցրել իրեն և պատճառել վնասվածքներ:
Նույն օրը ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշոտը 1976 թ. ծնված Աշոտ Կ.-ն է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: