ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.04.2016 18:14
Ավազակային հարձակումը բացահայտվեց
Փետրվարի 4-ին, ժամը 1-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի վնասվածք, քունքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արթուր Հ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 3-ին, ժամը 20.50-ին, Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեի հետնամասում երկու անհայտ անձինք մոտեցել են Արթուր Հ.-ին, որոնցից մեկը պոլիէթիլենային տոպրակում դրված փայտե մահակով 4-5 անգամ հարվածել է նրա գլխին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Քանաքեռ-Զեյթունի բաժնի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1984 թ. ծնված Մերուժան Մ.-ն և 1984 թ. ծնված Արմեն Ս.-ն, ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, փետրվարի 3-ին, ժամը 20.50-ին, Թբիլիսյան խճուղու 1 շենքի հետնամասում հարձակվել են Արթուր Հ.-ի վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ փայտե մահակով հարվածել նրա գլխին:
ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Մերուժան Մ.-ն կալանավորվել է, իսկ Արմեն Ս.-ն` ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն: