ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.03.2019 17:14
Ջերմուկի ոստիկանները բացահայտել են 9 տարի առաջ կատարված գողությունները

2010 թ. մայիսի 4-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում մեքենաներից գողությունների վերաբերյալ երկու հաղորդում էր ստացվել։ Մի դեպքում անհայտ անձը գողացել էր Ջերմուկի Ձախափնյա թաղամասի 21 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնն ու ձայնագրիչը, մյուս դեպքում գողացել էին նույն թաղամասի 39 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, պահեստային անիվը, ամբարձիչը, ձայնագրիչը և բարձրախոսները։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունները կատարել է Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում հաշվառված Սամվել Վարդանյանը։
Նա տվել է խոստովանական ցուցմունք և ստորագրությամբ բաց է թողնվել։
Կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: