Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


23.12.2015 10:27

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովի 2015 թ. դեկտեմբերի 21-ի նիստում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և հարակից այլ օրենքների նախագծերի քննարկման ժամանակ իր ելույթում պատգամավոր Գուրգեն Արսենյանը մեղադրել է Ճանապարհային ոստիկանությանը Երևան քաղաքի Բարեկամության հրապարակում ճանապարհային երթևեկությունը սխալ կազմակերպելու, այն է՝ ճանապարհային նշանները ոչ ճիշտ տեղադրելու մեջ, ինչի հետևանքով արգելվել է Հրաչյա Քոչար փողոցից ձախ շրջադարձը դեպի Բաղրամյան պողոտա, և վարորդները Հրաչյա Քոչար փողոցից Բաղրամյան պողոտա երթևեկելու համար ստիպված են հետադարձ կատարել Կիևյան փողոցում: Որպես հիմնավորում ներկայացվում է, որ Հրաչյա Քոչար փողոցի վերջնամասում՝ մինչև Բարեկամության հրապարակ մուտք գործելը, տեղադրված 5.15.1՝ «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել միայն ուղիղ: Մեր կողմից 2015 թվականի դեկտեմբերի 22-ին կրկին ուսումնասիրվել է Երևան քաղաքի Բարեկամության հրապարակում ճանապարհային երթևեկության կազմակերպումը, որի արդյունքում պարզվել է հետևյալը: Իրականում, Հրաչյա Քոչար փողոցի վերջնամասում՝ մինչև Բարեկամության հրապարակ մուտք գործելը, տեղադրված 5.15.1՝ «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել միայն ուղիղ: Սակայն, հրապարակի կենտրոնում՝ մինչև Բաղրամյան պողոտա ձախ շրջադարձ կատարելու վայրը, տեղադրված է ևս մեկ 5.15.1՝ «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշան (նկարում՝ կարմիր շրջանակի մեջ), որով ձախ եզրային գոտուց թույլատրվում է ինչպես երթևեկել ուղիղ, այնպես էլ կատարել ձախ շրջադարձ դեպի Բաղրամյան պողոտա: Սա արված է այն նպատակով, որ վարորդները Հրաչյա Քոչար փողոցից ձախ շրջադարձ կատարեն միայն դեպի Բաղրամյան պողոտայի համընթաց ուղղություն, այլ ոչ հանդիպակաց կողմը կամ «Հայաստան» հանրախանութի կայանատեղ:

Բացի այդ, Հրաչյա Քոչար փողոցի ձախ եզրային գոտու վերջից մինչև Բաղրամյան պողոտայի ձախ եզրային գոտու սկիզբն առկա է նաև 1.7` «ընդհատվող գիծ» գծանշումը, որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում (հնարավոր է տեսնել այս հղումով).

 https://www.google.com/maps/place/Yerevan,+Armenia/@40.1977812,44.4929606,3a,66.8y,161.19h,32.38t/data=!3m4!1e1!3m2!1scxXtRetZfYMAAAAGOrwagQ!2e0!4m2!3m1!1s0x406aa2dab8fc8b5b:0x3d1479ae87da526a

Այսինքն, Երևան քաղաքի Բարեկամության հրապարակում Հրաչյա Քոչար փողոցից ձախ շրջադարձը դեպի Բաղրամյան պողոտա արգելված չէ (իմիջիայլոց՝ երբեք արգելված չի էլ եղել), և ճանապարհային երթևեկության կազմակերպման որևէ սխալ չկա:

Ճանապարհային ոստիկանություն