ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.09.2015 16:47
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.40-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 39/2 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «ԳԱԶ-2705» մակնիշի միկրոավտոբուս:
«ԳԱԶ-2705»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 12.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 06.50-ին, Երևանի Վաղարշյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՌԱՖ» և «Դեու-Նիքսիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեու-Նիքսիա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 04.00-ին, Երևանի Սարալանջի ճանապարհին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մուրավեյկա» մակնիշի մոտոցիկլետը Արարատի մարզի Բերքանուշ-Այգեստան գյուղամիջյան ճանապարհին՝ Բերքանուշ գյուղի հատվածում, բախվել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկոսկրի կոտրվածք՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Ծովասար գյուղից դուրս եկող ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենային:
«ԳԱԶ-2410»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 00.50-ին, «Լադա 012» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան քաղաքի վերջնամասում բախվել է ձիու, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա 162-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Մոնտեռո» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Մոնտեռո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 161-րդ կմ-ին դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է խոշոր եղջերավոր կենդանու, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 21.40-ին, բաժին է ներկայացել 23-ամյա երիտասարդ և հայտնել, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման 121-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: