Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.07.2015 11:34

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 15-ին, ժամը 10.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 2 ավտոմեքենա:
Ավտոմեքենաների մեկի 2 ուղևորուհիները վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 15-ին, ժամը 14.20-ին, Երևանի Չեխովի փողոցի թիվ 54 հասցեի մոտ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆորդ»-ի 2 ուղևորուհիները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 78 հասցեի մոտ «Աուդի» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի:
«Աուդի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 15-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2102»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 15-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 11-ամյա աղջիկ:
Երեխայի հայրը հայտնել է, որ նույն օրը, ժամը 19.20-ի սահմաններում, իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Առափի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով դուստրը ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 128-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել աջակողմյան բարձունքից, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: