ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.09.2015 14:47
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 5-ին, ժամը 20.10-ին, Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 02.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 19/1 հասցեի դիմաց իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 12.20-ին, թիվ 8 երթուղու անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան փողոցի վերջնամասում արգելակել է, ինչի հետևանքով 64-ամյա ուղևորուհին վայր է ընկել սրահում և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 70 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի փողոցում` շուկայի դիմաց, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.30-ի սամաններում, Երևան-Երասխ ավտոմայրուղու Բուրաստան գյուղի հատվածում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշի և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 36-ամյա քաղաքացուհի հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Երևանի Հաղթանակի պողոտայի և Մայակովսկու փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և եղբոր 6-ամյա որդուն ու դեպքի վայրից հեռացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, վրաերթը կատարել է «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի 47-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.30-ին, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գ. Արզումանյան փողոցի 2-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիսի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Բերդ-Այգեպար ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում` «Սուրմալու» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Արագածոտնի մարզում` Ագարակ և Ոսկեվազ գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկի մոտ, իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապրհի 48-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.25-ին, Գյումրի-Ախուրյան ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մոսկվիչ-21251» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: