ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.08.2015 12:16
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 20-ին, ժամը 18.00-ին, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում «Ամիկո» մակնիշի մոտոցիկլետի վարորդն արգելակման ժամանակ վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 15.30-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցի թիվ 2/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 16.00-ին, Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 24 հասցեի մոտ «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Դեու» մակնիշի ավտոմեքենայի, կողաշրջվել և բախվել կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Ռենո»-ի 81-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Ագարակ ճանապարհի 367-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ինֆինիտի QX 4» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 101-րդ կմ-ին բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: