ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.09.2015 11:20
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 17-ին, ժամը 03.00-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի փողոցի շրջանցիկ թունելում բախվել է եզրաքարին:
Վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհու և 17-ամյա երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկի մոտ իրար են բախվել «Դեու» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև վերջինս բախվել է էլեկտրասյանը:
«Լեքսուս»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 7/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «BMW 520» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողամասի ցանկապատին:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.20-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Հայանիստ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 1-ին շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: