ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.08.2015 14:31
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 17-ին, ժամը 14.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի փողոցի թիվ 7 տան դիմաց բախվել է պատնեշի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 22.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց C 200»-ի, որն էլ՝ «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց C 200»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 00.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել Հրազդան գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 03.00-ին, Արտաշատի խճուղու թիվ 7/1 հասցեի մոտ «Գաբիո» մակնիշի մոտոցիկլետը բախվել է բետոնե արգելապատնեշի և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 14.30-ին, «Երազ-762» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 93/1 հասցեի մոտ բաղվել է օղակաձև խաչմերուկի կանաչապատ գոտու եզրաքարին և շրջվել, որից հետո՝ բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 03.30-ին, Երևանի Գյուլբենկյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Ֆորդ» մկնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 17.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 78 հասցեի դիմաց բախվել է մայթեզրի մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո՝ մեկ այլ «ՎԱԶ-2106»-ի, որն էլ բախվել է մայթեզրի մոտ կայանված «Մերսեդես Բենց»-ի:
«ԲՄՎ»-ի վարորդը և «ՎԱԶ-2106»-ներից մեկի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 08.00-ին, «Պեժո-406» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նանսենի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ-Վեդի ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2106»-ի:
Պատահարի հետևանքով մեքենաներից մեկի 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա երիտասարդ, ով հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում գլուխը պտտվելու և ջրատարն ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, նա իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ընկել է իրենց փողոցի ջրատարը, ինչի հետևանքով ստացել է վնասվածքը:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե սյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 12-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Մեծամոր-Արմավիր ճանապարհի 3.5 կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «Տոյոտա Լանդ Կռաուզեռ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Լանդ Կռաուզեռ»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-31029» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ԳԱԶ-31029»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 111-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ X5» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապահի 28 կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 113.1-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ::
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: