ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.07.2019 17:20
ՊՊԾ գնդի ծառայողները մոտերքում էին
Հուլիսի 27-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սայաթ-Նովայի պողոտայում մի տղամարդ իր բջջային հեռախոսը փորձել է գողանալ, սակայն ինքը բռնել է նրան:
Ժամը 18.55-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նշված հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու:
Ահազանգողը հաղորդում է տվել, որ մարտունեցին իր կնոջ պայուսակից փորձել է գողանալ բջջային հեռախոսը, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Նախապատրաստվում են նյութեր: