ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.07.2014 18:29
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդում ամփոփվեցին 1-ին կիսամյակի արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հուլիսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Օրակարգում գնդի ծառայողների կողմից 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ներկայացնելով հաշվետու ժամանակաշրջանում գնդի ծառայողների կատարած աշխատանքների արդյունքները` անդրադարձավ նաև ծառայության ընթացքում տեղ գտած թերություններին ու բացթողումներին:
Գնդի ենթակա ստորաբաժանումների հրամանատարները նույնպես իրենց ելույթներում անդրադարձան ծառայողների կատարած աշխատանքներին, տեղ գտած թերություններին և իրավիճակը բարելավելու ուղիներ մատնանշեցին:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը ՊՊԾ գնդի ծառայողների կողմից 2014 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով դրական` կարևորեց անձնակազմի հետ անցկացվող մասնագիտական պարապմունքները, պահանջեց ուշադրության կենտրոնում պահել նոր ընդունված ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործման գործընթացը:
Անդրադառնալով հանրության շրջանում ոստիկանի նկատմամբ վստահության ամրապնդման հարցին` Աշոտ Կարապետյանը հասարակական վայրերում ծառայություն իրականացնելու ընթացքում կարևորեց ՊՊԾ գնդի ծառայողների դերն ու պահանջեց քաղաքացիների հետ շփվելիս լինել բարեկիրթ և քաղաքավարի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները մարմնավաճառների հավաքատեղիները բացառելու, ինչպես և գիշերային ժամերին հրավառությունները կանխելու և բնակչության անդորրը ապահովելու ուղղությամբ: