ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.11.2016 11:19
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների շարային ստուգատես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 16-ին «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում անցկացվեց պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների շարային ստուգատես:
Ստուգատեսն անցկացնում էր ոստիկանության ՊՊԳ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը:
Ընդգրկված էին գլխավոր վարչության, Երևան քաղաքի կայազորի պահպանության տարածքային ստորաբաժանումների, կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի, ռազմականացված ջոկատների անձնակազմը և տրանսպորտային միջոցներ:
Արամ Զաքարյանը մանրամասն ստուգեց ծառայողների համազգեստի կրման կանոնների համապատասխանությունը` ոստիկանության պետի հրամանի պահանջներին:
Ուշադրության կենտրոնում էր անձնակազմի շարային կեցվածքը, տեսքը, ոստիկանության կրտսեր խմբի ծառայողների մոտ ամենօրյա պահանաջվող պարագաների առկայությունը` ծառայողական վկայական, գրքույկ, սուլիչ, գրիչ, ծոցատետր, ծառայողական կրծքանշան և այլն:
ՊՊԳ վարչության կազմում գործող ռազմականացված ստորաբաժանումների աշխատակիցների համար մշակվել և արդեն գործածության մեջ է դրվել նոր նմուշի համազգեստ:
Ստուգվեց նաև ստորաբաժանումներին ամրակցված պարեկային մեքենաների տեխնիկական վիճակը` լուսային, ձայնային, կապի միջոցներով և բարձրախոսներով մեքենաների հագեցվածությունը, ինչպես և բռնող խմբերի ավտոմեքենաներում պահպանության վերցված օբյեկտներ մեկնելու, երթուղու քարտ-տեղադիրների առկայությունը:
Ամփոփելով արդյունքները` Արամ Զաքարյանը ստորաբաժանման պետերին տվեց մանրամասն ցուցումներ` թերությունները վերացնելու, անձնակազմի շարային պատրաստվածությունը բարձրացնելու վերաբերյալ:
Շարային ստուգատեսն ավարտվեց հանդիսավոր երթով: