ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.01.2017 11:29
Պետական պահպանության գլխավոր վարչությունում ամփոփվեցին 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները

Հունվարի 14-ին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում տեղի ունեցավ 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում։
Խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանը, ՊՊԳ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, ՊՊԳՎ ղեկավար կազմը և ենթակա տարածքային ստորաբաժանումների պետերը։
ՊՊԳՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանը ներկայացրեց 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները։
ՊՊԳ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը ներկայացրեց ՊՊԳ վարչության խնդիրները և մատնանշեց դրանց լուծման ուղիները։
Ամփոփելով 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանը դրական գնահատեց ՊՊԳ վարչության կատարած աշխատանքները և կոնկրետ հանձնարարականներ տվեց հետագայում դրանք ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։