ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.12.2017 12:38
Հայտնաբերվեց Պուշկինո գյուղում

Ոստիկանության Ստեփանավանի և Տարոնի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 16-ին, ժամը 10.30-ին, Լոռու մարզի Պուշկինո գյուղում հայտնաբերվել և բաժին է բերման ենթարկվել 1989 թ. ծնված Կարեն Գ.-ն, որը դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին և 2-րդ մասերի, 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 2-րդ մասի և 66 հոդվածի (պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) մեղադրանքներով դատարանի վճռով պատժի կրումից խուսափելու համար: