ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2018 14:19
Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Պուշկինի փողոցում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները սեպտեմբերի 12-ին, ժամը 03.30-ին, Երևանի Պուշկինի փողոցի թիվ 33 հասցեի մոտից հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Ռուստամ Ե.-ին, որը սեպտեմբերի 7-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: