ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2013 16:29
Պարզաբանում
Զանգվածային լրատվության որոշ միջոցներ անդրադառնալով օրերս Երևանի կայազորի կազմակերպած և անցկացրած վարժանքներին՝ զարկ են տվել իրենց երևակայությանը՝ դրանք պայմանավորելով ինչ-ինչ հեռահար նպատակներով:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ նման վարժանքները պլանային են և անցկացվում են եռամսյակը մեկ, իսկ ավելի փոքր ստորաբաժանումներում՝ շաբաթը մեկ անգամ: Հետևաբար վարժանքներում որևէ արտառոց ու արտակարգ երևույթ փնտրելն առնվազն անգիտության արդյունք է:
Ոստիկանության պատրաստականությունը մշտական գործընթաց է և արդյունավետ գործունեության նախապայմաններից մեկը: Իսկ վարժանքները հենց կոչված են ապահովելու բարձր պատրաստականություն, որն ուղղված է օրենքի և օրինահարգ քաղաքացու պաշտպանությանը:
Զանգվածային լրատվության միջոցներին կրկին հորդորում ենք զերծ մնալ երևակայական վերլուծություններից ու հետևություններից և իրողությունները ներկայացնել ինչպես որ են, առաջին հերթին ի շահ իրենց ընթերցողների: