Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.08.2014 18:30
Պարզաբանում
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, իբր սկավառակների առևտրով զբաղվող «Ադամս» ընկերությունը համագործակցում է ոստիկանության հետ, ինչի շնորհիվ շուկայում մենաշնորհ կարգավիճակ է ձեռք բերել:
Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ 2014 թ. մայիսի 14-ին «Ադամս» ՍՊԸ-ի տնօրենը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի մի շարք վաճառակետերում վաճառվում են բացառիկ հեղինակային իրավունքով «Ադամս» ՍՊԸ-ին պատկանող «DVD», «MP3» ֆորմատով սկավառակներ, ինչի արդյունքում խախտվում է ընկերության հեղինակային իրավունքը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ վաճառակետերը գտնվում են Սվաճյան 12/7 և Սվաճյան 12/7-52 հասցեներում:
Նախապատրաստված նյութերով ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հունիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Հունիսի 24-ին որոշում է կայացվել «Ադամս» ՍՊ ընկերությանը` տուժող, իսկ ընկերության տնօրենին` տուժողի ներկայացուցիչ ճանաչելու մասին:
Ընկերության տնօրենը ցուցմունք է տվել, որ մի շարք մուլտֆիլմերի, տեսահոլովակների ու ֆիլմերի բազմացումն ու վաճառքը ՀՀ տարածքում հեղինակային բացառիկ իրավունքով պատկանում են «Ադամս» ՍՊԸ-ին:
Օգոստոսի 20-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 19.08.2014 թ. որոշման հիման վրա Երևան քաղաքի Սվաճյան 12/7-52, Հասրաթյան 6 և Ծերենցի 5 հասցեներում կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ֆորմատի լազերային սկավառակներ և համակարգիչ:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախաքննությունը վարում է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժինը: