ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.06.2018 18:14
Պարզաբանում
«Armlur.am» լրատվական կայքը տեղեկատվություն էր տարածել, թե ոստիկանության ծառայողները «Վստերչի Ապեր» մականվամբ քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի տունը խուզարկելու օրը թյուրիմացաբար այլ քաղաքացու են բերման ենթարկել։
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Արամ Վարդանյանը գտնվում է հետախուզման մեջ, և ոստիկանությունը, տիրապետելով օպերատիվ իրավիճակին, բավարար տեղեկություն ուներ, որ Վարդանյանը հանրապետությունում չէ, և նրա փոխարեն «թյուրիմացաբար» այլ անձի բերման ենթարկելու հանգամանքը դուրս է անգամ տրամաբանության սահմաններից։
Հավելենք, որ ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ միջազգային մակարդակով հետախուզվող Արամ Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ։