Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


20.11.2013 18:06

Պարզաբանում

 
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը զեկուցագիր է ներկայացրել, որ 2013թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում, ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել է Գյումրի քաղաքի Անի թաղամասի Մ.Ավետիսյան փողոցի 27 շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի, 35 PL 506 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդին: Վարորդ Վահագն Մադոյանը և ուղևոր Գևորգ Մադոյանը շուրջ 25 րոպե տևողությամբ հայհոյանքներ են տվել և քաշքշել իրեն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Միշա Բիշարյանին` այդ ընթացքում պատռելով իր բաճկոնն ու կոտրելով ակնոցը:
Արձանագրված դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորներ` ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Միշա Բիշարյանը ծառայություն իրականացնելու նպատակով 2013թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, վերջինիս անձնական օգտագործման «Վազ-2107» մակնիշի 29 ՕՕ 892 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դուրս են եկել իրենց կողմից սպասարկվող վարչական տարածք: Ժամը 22:30-ի սահմաններում, երբ գտնվել են Հակոբ Աղաբեկյանի կողմից սպասարկվող Անի թաղամասի Մ.Ավետիսյան փողոցում, նկատել են «Օպել» մակնիշի 35 PL 506 հաշվառման համարանիշի մի ավտոմեքենա, որը քարքարոտ ճանապարհով բարձր արագությամբ ընթացել է հանդիպակաց գոտիով: Շուրջ 100 մետր հեռանալուց հետո հիշյալ ավտոմեքենան կտրուկ շրջադարձ է կատարել դեպի թիվ 27 շենքի բակ: 
Նշված հանգամանքը կասկած է հարուցել Հակոբ Աղաբեկյանի և Միշա Բիշարյանի մոտ, ուստի վերջինս ավտոմեքենան վարել է հիշյալ շենքի ուղղությամբ, որտեղ նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան` կայանված վիճակում: Հակոբ Աղաբեկյանը մոտեցել է վարորդի դռանը, սահմանված կարգով ներկայացել և ցույց է տվել ծառայողական վկայականը: Երբ ցանկացել է հարցնել, թե ինչ է պատահել, վարորդ Վահագն Մադոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է հայհոյել նրա և ոստիկանության հասցեին: Այնուհետև ավտոմեքենայից իջել է ուղևոր Գրիգոր Մադոյանը, ով հայհոյանքներ տալով` մոտեցել է օպերլիազոր Հակոբ Աղաբեկյանին, բռնել նրա թևից ու սկսել է քաշքշել, իսկ Վահագն Մադոյանը քաշել ու պատռել է Հակոբ Աղաբեկյանի բաճկոնը, փորձել է հարվածել վերջինիս դեմքին, սակայն դիպել է ակնոցին, որն ընկել է գետնին ու կոտրվել: 
Հակոբ Աղաբեկյանը և Միշա Բիշարյանը տեսնելով, որ քաղաքացիները չեն ենթարկվում իրենց  օրինական պահանջներին  և  շարունակում  են  խուլիգանական  հայհոյանքներ  տալ  ու
խաթարել հասարակական կարգը, կապ են հաստատել ոստիկանության Մուշի բաժին և օգնություն խնդրել: Այնուհետև օգնության եկած ոստիկանության ծառայողների հետ Վահագն և Գրիգոր Մադոյաններին բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին, որտեղ ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը բաժնի պետին ներկայացրել է զեկուցագիր:
Հակոբ Աղաբեկյանի զեկուցագրի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր: Վահագն և Գրիգոր Մադոյանները բացատրություններ են տվել, որ 2013 թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում, իրենց ավտոմեքենայով կանգնած են եղել Գյումրի քաղաքի Անի թաղամասի թիվ 27 շենքի բակում, իրենց են մոտեցել քաղաքացիական հագուստով 2 անձինք, ովքեր հետաքրքրվել են, թե ինչ գործ ունեն այնտեղ, պահանջել են իջնել մեքենայից: Իրենք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վրդովվել և քաշքշել են երիտասարդներին: Ապա վերջիններս ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ, բռնել են իրենց ձեռքերից ու հենել ավտոմեքենային, իրենք գոռգոռացել, վերացական հայհոյանքներ են տվել, որոնք որևէ մեկին, այդ թվում ոստիկանության ծառայողներին ուղղված չեն եղել: Տեղեկանալով, որ երիտասարդները ոստիկանության ծառայողներ են` դադարեցրել են իրենց գործողություններն ու ենթարկվել նրանց պահանջներին: 
Հավելել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց չեն հարվածել, մարմնական վնասվածք չեն պատճառել և իրենց հասցեին հայհոյանքներ չեն տվել:
 Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համադրման արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ քաղաքացի Վահագն Մադոյանը ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով 2013թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործը: 
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 
Ոստիկանության ծառայողներ Հակոբ Աղաբեկյանը և Միշա Բիշարյանը ոստիկանության ՆԱ վարչությունում բացատրություններ են տվել, որ Վահագն և Գրիգոր Մադոյանները  քաշքշել և շուրջ 20-25 րոպե տևողությամբ հայհոյանքներ են տվել ինչպես իրենց, այնպես էլ ոստիկանության հասցեին: 
Հավելել են, որ իրենք քաղաքացիներ Վահագն և Գրիգոր Մադոյաններին չեն հայհոյել, չեն քաշքշել, մարմնական վնասվածք չեն պատճառել և ամեն կերպ փորձել են հանգստացնել ու կանխել նրանց հակաօրինական գործողությունները, սակայն վերջիններս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ավելի ագրեսիվ վարքագիծ են դրսևորել, այդ պատճառով էլ իրենք կիրառել են ձեռնամարտի հնարքներ`  նրանց շարժունակությունը սահմանափակելու համար: 
Հակոբ Աղաբեկյանը բացատրությանը կից ներկայացրել է Վահագն և Գրիգոր Մադոյաններին բաժին բերման ենթարկելուց հետո կատարված տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ վերջիններիս մարմինների կամ հագուստների վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Քաղաքացիների սթափության վիճակի ստուգմամբ պարզվել է, որ Գրիգոր Մադոյանը գտնվել է 0,87 մգ/լ, իսկ Վահագն Մադոյանը` 0,62 մգ/լ աստիճանի հարբածության վիճակում: 
Այսպիսով, ոստիկանության ՆԱ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորներ, ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Միշա Բիշարյանը քաղաքացիներ Գրիգոր և Վահագն Մադոյանների նկատմամբ բռնություն չեն կիրառել: Նրանց գործողությունները եղել են օրինաչափ, կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ թույլ չեն տրվել: 
Ուստի ուսումնասիրության  արդյունքները թողնվել են  անհետևանք, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց կանդրադառնան հարուցված  քրեական գործի նախաքննության արդյունքներով: