Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


17.12.2013 11:39

Պարզաբանում

Համացանցում շրջանառվել է մի լրատվություն, որտեղ քաղաքացին իր դժգոհությունն է հայտնում ճանապարհային ոստիկանության գործունեության վերաբերյալ` նշելով, որ օրեր առաջ դատարանից ստացել է 150.000 դրամ տուգանքի  վճարման կարգադրություն, քանի որ իր կողմից  30.000 դրամ կազմող տուգանքը սահմանված ժամկետում չի վճարվել,  ինչի արդյունքում տուգանքի գումարը հնգապատկվել է, սակայն  պարզել է,  որ 09.07.2012 թ. իր կողմից Tandem Payments  տերմինալով վճարվել է  30.000 դրամ տուգանքը:
Հրապարակման կապակցությամբ  կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ  սահմանված առավելագույն արագությունը  70ւօ400 հաշվառման համարանիշի ավտոմոբիլով 23 կմ/ժ-ով գերազանցելու համար Ֆելիքս Մարտիրոսյանի նկատմամբ  19.06.2012 թ. կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին  թիվ 1200120023 որոշումը` 30.000 դրամ տուգանելու մասին:  11.07.2012 թ.  ՃՈ արտաբյուջետային 900013150058 հ/հ-ին  փոխանցվել է Ֆ. Մարտիրոսյանի  կողմից Tandem Payments  տերմինալով վճարված 30.000 դրամ  գումարը: Տուգանքի  վճարման ժամանակ վճարումն ընդունող կամ կատարող անձի կողմից  «Վճարման նպատակը» դաշտում որոշման համարը մուտքագրվել է  որոշակի թերությամբ՝ որոշման համարից հետո բացակայել է ազատ միջակայքը՝ բացատը, ինչի պատճառով  համակարգչային ծրագիրը  չի նույնականացրել  տվյալ որոշումը վճարման անդորրագրի հետ, և որոշման կատարման վարույթը չի համարվել ավարտված, ինչի արդյունքում` օրենքով սահմանված ժամկետն անցնելուց հետո տուգանքի հնգապատկված գումարը գանձելու պահանջով ճանապարհային ոստիկանության կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: 
Ճանապարհային ոստիկանությունը 17.12.2013 թ. հրաժարվել է Ֆ. Մարտիրոսյանի նկատմամբ Վարչական դատարան ուղարկված հայցից:   
Ձեռնարկվել են միջոցառումներ հաճախակի հանդիպող նմանատիպ թերությունների վերացման ուղղությամբ, միաժամանակ` ճանապարհային ոստիկանության կողմից բազմիցս հայտարարվել է, որ նման խնդիրներ առաջանալու դեպքերում նպատակահարմար է դիմել ճանապարհային ոստիկանություն, որտեղ հրատապ կերպով  կլուծվեն առաջացած խնդիրները: 
 
Ճանապարհային ոստիկանություն