ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.06.2019 15:01
Պարզաբանում
Այսօր Mamul.am կայքը «Լկտի վարորդներ և պարապ ոստիկաններ՝ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի տակ» վերտառությամբ հոդված է հրապարակել: Նշվում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումներ են լինում, բայց «ոստիկանությունը միտումնավոր աչք է փակում նման դրսևորումների նկատմամբ»:
Եթե հոդվածագիրը վերջին տասն օրում գոնե տասը րոպե հետևեր ճանապարհային ոստիկանության տևական ուժեղացված ծառայությանը, կամ ոստիկանության պաշտոնական police.am կայքում դիտեր դրանց մասին մեր տեսանյութերը և կարդար ուժեղացված ծառայությունների աննախադեպ արդյունքները՝ մեկ-երկու խախտում նկատելուց հետո նման հոդված չէր հրապարակի:
Բացի այդ, չպետք է մոռանալ, որ ճանապարհային երթևեկությունը հսկվում է նաև տեխնիկական միջոցներով, որոնց ֆիքսած խախտումների համար նույնպես ենթադրվում է պատիժ:
Ինչ վերաբերում է օրինախախտման վայրին՝ ճանապարհային ոստիկանությունն իր աշխատանքը կազմակերպելիս առաջնորդվում է նախևառաջ անվտանգության նկատառումներով, իսկ այս պարագայում շենքն ու պատուհանը էական չեն:
Ճանապարհային ոստիկանությունը հատկապես վերջերս, գրեթե ամեն օր ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում ու մարզերում, և արդյուքներն ակնհայտ են:
Կոչ ենք անում անհիմն տեղեկություններ չհրապարակել և չնսեմացնել ոստիկանների ծառայությունը՝ հատկապես այն ժամանակ, երբ նրանք 24 ժամյա գերծանրաբեռնված ուժեղացված ծառայության մեջ են և պայքարում են հենց նշված լկտի վարորդների դեմ: