Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


14.05.2014 12:27

Պարզաբանում

Պարզաբանում

«Հայկական ժամանակ» օրաթերթի 13.05.2014 թ. թիվ 87 համարում հրապարակված «Սղցնում են ցուցակում» հոդվածում նշվել է, որ ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված ցուցակում, որտեղ նշված հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցների սեփականատերերը ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվության չեն ենթարկվելու, առկա են «օլիգարխներին» պատկանող ավտոմոբիլների համարանիշեր: Որպես օրինակ նշվել է «0»-ներով և «6»-երով համարանիշերը, որոնք, ըստ հոդվածագրի, պատկանում են Սամվել Ալեքսանյանին: Նշվել է նաև, որ ցանկում կան բացառապես 3, 5 և 8 թվերից բաղկացած համարանիշեր: Հատկանշական է, որ հոդվածում չեն նշվել կոնկրետ հաշվառման համարանիշեր, այլ նշվել են միայն որոշ ընտրովի թվեր, ինչը, հավանաբար, հոդվածագրի` այդ թվերի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի արդյունք է: Հակառակ պարագայում, հրապարակված ցուցակի փոքրիշատե ուշադիր զննումից պարզ կդառնար, որ դրանում ընդգրկված են նաև մյուս թվերը կրկնող և մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր, որոնք, չգիտես ինչու, անտեսվել են:
Իրականությունն այն է, որ 2014 թ. փետրվար ամսին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2 հոդվածով նախատեսված` ավելի քան 10 օր տրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար դրանց սեփականատերերին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ կայացնելուց հետո տեղի ունեցած գործընթացները ցույց տվեցին, որ բազմաթիվ տրանսպորտային միջոցներ փաստացի չեն շահագործվում և ֆիզիկապես գոյություն չունեն: Այդ կարգի տրանսպորտային միջոցների սեփականատերերին ժամանակավորապես վարչական պատասխանատվությունից ազատելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 27.03.2014 թ. թիվ 383-Ա որոշումը, որի 2-րդ կետով ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը հրապարակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:
Հաշվառման համարանիշերի ցուցակը կազմվել է էլեկտրոնային եղանակով, տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկությունների հիման վրա, և դրանում, համաձայն ՀՀ կառավարության 27.03.2014 թ. թիվ 383-Ա որոշման, ընդգրկված են բացառապես այն տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը, որոնց համար երբևէ չի կնքվել ԱՊՊԱ պայմանագիր և 2011 թ. հունվարի 1-ից հետո այդ տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների դեպքեր չեն արձանագրվել տեսախցիկների, արագաչափերի և թե ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից: Ի տարբերություն հոդվածագրի` թվերի նկատմամբ ունեցած ընտրովի վերաբերմունքի, ցուցակը կազմելիս Ճանապարհային ոստիկանությունը ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության վերը նշված որոշման պահանջներով և ընդգրկել դրանով սահմանված վավերապայմաններին համապատասխանող բոլոր` այդ թվում տրանսպորտային միջոցների ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը:

                                                                                                                                                   Ճանապարհային ոստիկանություն